Հունվարի 9-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում ամուսինը սպառնալիքներ և հայհոյանքներ է հնչեցրել իր և մոր հասցեին։
Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նշված վայրում 35-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են Նոր Նորքի բաժին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա պահում և օգտագործում է թմրանյութ:
Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 35-ամյա տղամարդու «ՎԱԶ 2105» մակնիշի մեքենայում հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող 5,93 գրամ զանգված, իսկ բնակարանում՝ 89,08 գրամ դեղնականաչավուն զանգված:
Կատարվում է նախաքննություն:









