Հալեպի հայաշատ հատվածում մի քանի ժամվա հրադադարից հետո բախումները վերսկսվել են, Սուրբ Ծննդյան հաջորդող Մեռելոցի արարողությունը չեղյալ է հայտարարվել, հայտնում է «Գանձասար» պարբերականը։
Նշվում է նաև, որ նահանգապետի որոշմամբ հունվարի 7-ին Հալեպի բոլոր ուսումնական հաստատություններում դասերը չեղարկվել են, փակ կլինեն պետական հաստատությունները, արգելվում են բոլոր հավաքները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև բախումների հետևանքով Հալեպում 4 մարդ է զոհվել, 26-ը վիրավորվել են:









