Foto

Մահացել է ՀՀ ոստիկանության պահեստազորի գնդապետ Գագիկ Սաֆարյանը

Հունվարի 3-ին, 63 տարեկան հասակում մահացել է ՀՀ Ներքին գործերի նախարարության պահեստազորի գնդապետ, ՀՀ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախկին գլխավոր քարտուղար, ոստիկանության գնդապետ Գագիկ Սաֆարյանը։

Նա մեծ ավանդ է ունեցել Ներքին գործերի նախարարությունում, մասնավորապես Ճանապարհային ոստիկանությունում և զբաղեցրել է կարևոր պաշտոններ։

Գագիկ Սաֆարյանի կենսագրությունը

Ծնվել է 1962 թ. հոկտեմբերի 23-ին ք. Երևանում:

Կրթություն

1979-1984 թթ. – ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն

25.02.2022-17.01.2023 եղել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար

2018–31.03.2021 թթ. – «Վի Իքս Սովթ» ՍՊԸ՝ նախագծերի համակարգող

2007-26.06.2018 թթ. – ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ծրագրային ապահովման և տեխնիկական սպասարկման բաժնի պետ

20.03.1997 թ. – ՀՀ ներքին գործերի նախարարություն

01.02.1995–01.11.1995 թ. – ՀՀ հարկային տեսչության Արաբկիրի շրջանային օպերատիվ բաժին

1990-1994 թթ. – Ձեռնարկատիրական գործունեություն

1988-1990 թթ. – ՀԼԿԵՄ 26 կոմիսարների շրջկոմ՝ բաժնի վարիչ

1984 թ. – ԵրՄՄԳԻ՝ ինժիներ

Այլ տվյալներ

Ոստիկանության պահեստազորի գնդապետ

Ամուսնացած է, ունի երկու դուստր