Foto

Պարեկները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Արմավիրի մարզի պարեկները հունվարի 5-ին՝ ժամը 22․40-ին, Սարդարապատ գյուղում հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու, որը 2025 թվականի նոյեմբերի 11-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: