Foto

Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի տարածքով գազ տեղափոխելու նոր պայմանագիր են ստորագրել

Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի տարածքով 33 մլրդ խմ գազ տեղափոխելու նոր պայմանագիր են ստորագրել: Հաղորդում են վրացական ԶԼՄ-ները։

Գազը Ապշերոնի հանքավայրից Ադրբեջանից Թուրքիա կտեղափոխվի Բաքու—Թբիլիսի—Էրզրում խողովակաշարով։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2029 թվականին և կգործի մինչև 2040 թվականը: