Foto

ՌԴ ՀՕՊ ուժերը հետ են մղել Մոսկվայի վրա թռչող ԱԹՍ-ների հարձակումը

ՌԴ Պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը հետ են մղել Մոսկվայի վրա թռչող ԱԹՍ-ների հարձակումը։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը հետ են մղել Մոսկվայի վրա թռչող ԱԹՍ-ների հարձակումը։ Փլատակների անկման վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները», – հայտնել է նա։