Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 12։15-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են «Mitsubishi Outlander» մակնիշի և դի տեղափոխող «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։









