Foto

«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշում է կայացրել հեռացնել Ռուբեն Ամորիմին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։ Նույն տեղեկատվությամբ է կիսվել Դևիդ Օրնշտեյնը The Athletic առցանց հրատարակությունից: Այս մասին փոխանցում է championat.com-ը:


Ռոմանոյի տվյալներով՝ Ամորիմին պաշտոնանկ անել որոշել են այսօր առավոտյան։ Օրնշտեյնը նշում է, որ թիմը ժամանակավոր հիմունքներով կգլխավորի «Յունայթեդի» նախկին խաղացող Դարրեն Ֆլետչերը:

Ռուբեն Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդում» սկսել է աշխատել 2024 թվականի նոյեմբերին։ Նախկինում նա գլխավորել Է Լիսաբոնի «Սպորտինգը», որի հետ հաղթել է Պորտուգալիայի առաջնությունում։