Foto

Մեկն Արցախն է դավաճանել, մյուսը` սեփական ընկերներին ու այդպես շարունակ. Աբրահամյան

Ռեժիմն ինքն իր ընտրություն է առաջարկել հասարակությանը` ընտրելու տեսակ ու արժեհամակարգ, դրանով իսկ արագացնելով իր նախաձեռնության տապալումը:


Բացի այն հանգամանքից, որ Մայր Աթոռի դեմ գործողություններում իշխանությունը գործում է օրենքից դուրս, ստիպված վա բանկ է գնում` ստվերից առաջին պլան բերելով տիրադավ պատանդներին:


Եթե նույնիսկ որոշ մարդկանց մոտ կասկած կար կողմնորոշման, գործելու և ընտրություն կատարելու հարցում, ապա տիրադավների կերպարն ու կեցվածքն արագացրեցին հանրության` Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ համախմբվելու գործընթացը:


Միգուցե շատերի համար տիրադավները նոր են բացահայտվում որպես մարդկային տեսակ, սակայն պարզ է, որ նախկինում էլ ներսից են գործել որպես ուրացողներ:


Մեկն Արցախն է դավաճանել, մյուսը` սեփական ընկերներին ու այդպես շարունակ: