ԵՄ-ում մեկ աշխատողի միջին տարեկան աշխատավարձը կազմում է 39 808 եվրո։ ԵՄ երկրներում այն տատանվում է Բուլղարիայում 15 387 եվրոյից մինչև Լյուքսեմբուրգում 82 969 եվրոն, այսինքն՝ 5,4 անգամ, հայտնում է Euronews-ը։
Լյուքսեմբուրգից բացի, միջին աշխատավարձը գերազանցում է 50 000 եվրոն ևս հինգ երկրում՝ Դանիայում, Իռլանդիայում, Բելգիայում, Ավստրիայում և Գերմանիայում։
Ցուցակի ստորին մասում, Բուլղարիայից բացի, մեկ աշխատողի միջին տարեկան աշխատավարձը 20 000 եվրոյից ցածր է Հունաստանում և Հունգարիայում։
Ընդհանուր առմամբ, աշխատավարձներն ավելի բարձր են Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայում, իսկ ավելի ցածր՝ Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում։









