Foto

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հունվարի 2-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

«Վանաձոր-Դիլիջան և Քաջարան-Կապան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

«Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սևան-Ծաղկունք-Դդմաշեն ճանապարհը դժվարանցանելի է։

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Գորիսի, Կապանի, Մեղրու տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշված է հաղորդագրության մեջ։