Foto

Իրանի արևմտյան մասում ցուցարարներն այրել են Ղուրանը


Իրանի արևմտյան Համադան քաղաքում ցուցարարներն այրել են Ղուրանը և փորձել են հարձակվել մզկիթի վրա։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։


Նշվում է, որ  ցուցարարները այրել են նաև այլ կրոնական գրականություն: Մոտ 20 ցուցարարներից բաղկացած մեկ այլ խումբ պլանավորել էր հարձակվել մզկիթի վրա, սակայն կանխվել է:

tert.am