Foto

Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են փոխադարձ հшրվածներ հասցնել․ կան վիրшվորներ

Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ գիշերը Զապորոժիեում ինը օդային հարված է հասցվել։

Տեղական իշխանությունները հրապարակել են հրետակոծությունից հետո լուսանկարներ և տեսանյութեր։

Ըստ տեղեկությունների՝ ռուսական հարձակման հետևանքով մի քանի շենքերում հրդեհ է բռնկվել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան։

Դնեպրոպետրովսկի մարզի Սինելնիկովսկի շրջանում հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ։ Հրդեհվել է ավտոտնակ, ամառային խոհանոց և օժանդակ շինություն։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ վնասվել են նաև լիցեյ, մարզադահլիճ և մասնավոր տուն։

Կրիվոյ Ռիգը նույնպես հարված է ստացել, անօդաչու թռչող սարքի հարվածից վնասվել են մեքենաներ։

Երեկ երեկոյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Սամարայի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա։

Նովոկույբիշևսկում բնակիչները լսել են ավելի քան 10 պայթյուն։ Շրջաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Աղբյուրը՝ tert.am