Foto

Հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել.

«Հարգելի քաղաքացիներ,

Սպասվող ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով մայրաքաղաքի ողջ տարածքում հնարավոր է մերկասառույցի առաջացում, ինչի պատճառով երթևեկությունը կարող է դառնալ խիստ վտանգավոր։

Հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Զուգահեռ ԵԱՍՄ և ԿՇՄՊ համայնքային հիմնարկների տեխնիկական միջոցներն ու մարդուժը շարունակական ռեժիմով իրականացնում են ձնամաքրման ու փողոցները աղ ու ավազով մշակելու աշխատանքներ՝ ապահովելով մայրաքաղաքում անխոչընդոտ երթևեկությունն ու քաղաքացիների անվտանգ տեղաշարժը»: