Գերմանիայի Բունդեսթագը ճանաչեց 1915թ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, որին զոհ գնաց 1,5 միլիոն մարդ:
Իմ խորհին շնորհակալությունն եմ հայտնում իմ կոլեգաներին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Գերմանիայի ժողովրդին այդ պատմական ամոթալի փաստը ճանաչելու համար: Առիթից օգտվելով, հատուկ ուզում եմ շնորհակալական խոսք ասել իմ գործընկեր Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Jürgen Klimke-ին և «Frauen Union CDU»-ի ղեկավար Diana Gayane Werk-ին, որոնք անմիջական կապ ունեն և լայնածավալ աշխատանք են կատարել հայոց ցեղասպանությունը Բունդեսթագի կողմից ճանաչելու գործում: ԱԺ պատգամավոր ԲՀԿ խմբակցության անդամ
Վահան Կարապետյանի ՖԲ էջից