Foto

Անօրինական միգրացիա կազմակերպելու մեղադրանքով հետախուզվողին համայնքային ոստիկանները հայտնաբերել են օդանավակայանում

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 27-ին Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է տեղափոխվել 47-ամյա մի տղամարդ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Նա ապրիլի 6-ից Սլովակիայի հանրաետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով։ Խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին։