Փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը գրել է․
«2025 թվականի դեկտեմբերի 16-ին բողոքարկել էի դատավոր Կ. Ֆարխոյանի հերթական որոշումը, որով բավարարել էր հանրային մեղադրողների միջնորդությունը՝ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Բողոքը վարույթ էր ընդունվել և գրավոր ընթացակարգով քննության է առնվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վ. Ռշտունու կողմից։
Արդյունքում՝ 2025 թվականի հունիսի 25-ից ապօրինի կալանավորված Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց և փոխարինվեց տնային կալանքով և գրավով։
Դատավոր Վազգեն Ռշտունին փաստաբանական համայնքում ընկալվում է որպես կայացած և վստահություն ներշնչող մասնագետ, որի մասնագիտական հեղինակությունը տարիներ շարունակ հաստատված է»։
Ցավն այն է, որ ուրախանում ենք արդար անձի՝ ՔԿՀ-ում կալանքը տնային կալանքով փոխարինելու համար։









