Արշակ սրբազանի կալանքի դեմ բերված պաշտպանի վերաքննիչ բողոքը կքննի վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վաչե Մարգարյանը։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Վստահ եմ հարցնելու եք, թե ինչ ակնկալիքներ ունեմ։
Ասեմ. համոզված եմ, որ կմերժվի բողոքը և Սրբազանը կմնա կալանքում։ Կմերժվի անգամ այն պայմաններում, երբ դատախազի կայացրած հետապնդում հարուցելու որոշմամբ հերքվում է հանցագործությունը»։









