Հայաստանը 2025 թվականին շարունակել է ընդլայնել դիվանագիտական կապերը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ 2025 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարության գործունեության արդյունքների ամփոփման շրջանակներում։
Նշվում է, որ Հայաստանը 2025 թվականին դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետ։
2025 թվականի մայիսի 14-ին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սողոմոնի կղզիների հետ, օգոստոսի 31-ին՝ Պակիստանի, իսկ նոյեմբերի 12-ին՝ Լեսոթոյի հետ։
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի ընդհանուր թվով 186 երկրի հետ









