ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ՊԵԿ ևս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, Aysor.am-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,-տեղեկացրին կոմիտեից։
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, ձերբակալված պաշտոնյան ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանն է։









