Foto

Ավան թաղամասում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 24-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Ավան 3, 5, 6 փողոցների, Ավան 5 փ. 1 նրբ., Ավան 6 փ. 1, 2 նրբանցքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: