«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քրեական սկանդալի կենտրոնում հայտնված ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը ևս առաջադրել է իր թեկնածությունը 2026 թվականի ընտրությունների՝ ՔՊ պատգամավորական նախընտրական ցուցակում ընդգրկվելու: Տեղեկացանք, որ Գյուլնազարյանին արդեն հրավիրել են ՔՊ վարչություն՝ «հարցաքննության» ու մեծամասնությունը դեմ է եղել, որ վերջինս ընդգրկվի ՔՊ նախընտրական ցուցակում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Գյուլնազարյանից պարզել՝ արդյոք ՔՊ վարչությունից արդեն ունի պատասխան, մերժե՞լ, թե՞ հաստատել են նրա թեկնածությունը: «Ես դեռևս տեղեկավություն այդ հարցով չեմ ստացել, վարչություն հրավիրվել եմ, բայց դեռ պատասխան չունեմ»,- շեշտեց Գյուլնազարյանը: Նշենք, որ հաստաման դեպքում վարչությունից պաշտոնապես նամակ են ուղարկում թեկնածուին՝ տեղեկացնելով, որ ընդգրկվելու է նախընտրական ցուցակում կամ մերժվել է, իսկ Գյուլնազարյանի «հարցաքննությունից» արդեն 4 օր է անցել: Հիշեցնենք,որ Փարաքարի նախկին թաղապետ, ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը 2024 թվականի նոյեմբերին հրաժարական էր ներկայացրել կրիմինալ պատմության մեջ հայտնվելու պատճառով։ Նոյեմբերի 16-ին կրակոցներ էին հնչել Երևանի Նազարբեկյան 15/6 հասցեում, ինչի հետևանքով մահացել էր Երևանի բնակիչ Արթուր Մանուկյանը։ Սպանության վայրում ներկա էր եղել նաև ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Հավելենք, որ սույն թվականի մարտին կայացած Փարաքարի համայնքապետի ընտրությունների ժամանակ Գյուլնազարյանը խայտառակ պարտություն կրեց երջանկահիշատակ համայնքապետ Վալոդիա Գրիգորյանին: Հիմա էլ փորձելու է պատգամավոր դառնալ. միայն թե չգիտի՝ մերժվե՞լ է, թե՞ հաստատվել իր թեկնածությունը»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում









