Foto

Սպերցյանը Ռուսաստանի լավագույն թիմի լավագույն ֆուտբոլիստն է. Շնյակին

Հայտնի ֆուտբոլային մեկնաբան Դմիտրի Շնյակինը հիմնավորել է, թե ինչու է «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանին համարում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ 2025 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների լավագույն ֆուտբոլիստ։

«Երկրի լավագույն թիմի լավագույն խաղացողն այս մրցաշրջանում որակական նոր մակարդակի է հասել. Սպերցյանը ձեռք է բերել կայունություն, որը սարսափեցնում է մրցակիցներին։ Նոյեմբերին և դեկտեմբերին նա գրանցեց «3+2» ցուցանիշը, վտանգավոր էր յուրաքանչյուր ստանդարտ դիրքի խաղարկման ժամանակ, հարվածում էր, ստեղծագործում, վարում գնդակը և գերազանց աշխատում առանց գնդակի։ Հարկ է նշել, որ այդ ընթացքում «Կրասնոդարի» մրցակիցներն էին «Սպարտակը», «Բալթիկան», «Լոկոմոտիվը» և ԲԿՄԱ-ն»,- մեջբերում է Շնյակինին ՌՊԼ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանն ակումբային մակարդակով մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր պորտալը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 մլն եվրո։