Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 49-ամյա Աղասի Ա.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 91 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 64-ամյա Հ. Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:









