Foto

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է 2025 թվականի արդյունքները

Հայաստանի շախմատի ակադեմիայում ամփոփվեցին 2025թ.-ի շախմատային արդյունքները: Միջոցառմանը ներկա էր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար կազմը՝ ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից:

Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը հատուկ մրցանակներ հանձնեց Եվրոպայի մինչև 14տ. առաջնության փոխչեմպիոն Տիգրան Համբարձումյանին և Եվրոպայի մինչև 18տ. առաջնության չեմպիոն Վահե Սուքիասյանին:

Խրախուսական մրցանակների արժանացան նաև նրանց անձնական մարզիչ, գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը, ինչպես նաև մանկապատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ, շախմատի համաշխարհային օլիմպիադաների կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյանը: Եվրոպայի առաջնության մրցանակակիրներին և նրանց մարզչին պարգևատրեց նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Աղասի Ինանցը:

Ֆեդերացիան միջոցառման ընթացքում հիշատակեց նաև հաջող խաղով աչքի ընկած մեր մյուս ներկայացուցիչների անունները՝ բոլորին մաղթելով մարզական նորանոր հաջողություններ: