Foto

ԱՄՆ իշխանությունները դադարեցնում են «Գրին քարտի խաղարկության» ծրագիրը

ԱՄՆ իշխանությունները դադարեցնում են «Գրին քարտի խաղարկության» ծրագիրն այն պատճառով, որ Բրաունի համալսարանում հրաձգության մեջ կասկածվողը երկիր է ժամանել այդ ծրագրով։  ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։

«Նախագահ Թրամփի ցուցումով ես անմիջապես հրամայում եմ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS) կասեցնել բազմազանության վիզաների (DV1) ծրագիրը, որ ամերիկացիներն այլևս չտուժեն այս վնասակար ծրագրից», - գրել է Նոեմը՝ X սոցիալական ցանցում։ 

Նախարարի խոսքով՝ Բրաունի համալսարանի կրակոցների հեղինակ Կլաուդիո Նևիս Վալենտին 2017 թվականին ԱՄՆ է մուտք գործել այդ ծրագրի միջոցով և ստացել է կանաչ քարտ։