Foto

«Ցրտահարություն» ախտորոշմամբ «Գորիս» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ, ով ժամեր անց մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ «ցրտահարություն» ախտորոշմամբ «Գորիս» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ, ով ժամեր անց մահացել է։

Մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 69-ամյա Վալերիկ Մ․-ն էր։ Ոստիկանները պարզել են, որ նա բնակվել էր միայնակ, ունեցել է «թոքաբորբ» ախտորոշմամբ հիվանդություն։