Foto

«Nissan» մակնիշի ավտոմեքենան Նոր Գեղիի գլխավոր ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 13-ամյա տղայի

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Գեղամ Մ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղիի գլխավոր ճանապարհին՝ դպրոցի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 13-ամյա տղայի։

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վարորդը հիվանդանոցից վերադարձել է դեպքի վայր և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։