«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովը երեկ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը. կողմ՝ 65, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 20։ Ըստ ընդունված փաթեթի՝ 24-ամսյա պարտադիր ծառայությունը կդառնա 18-ամսյա։
Միաժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում ներկայացրեց պահեստազորայինների վարժական հավաքների վերաբերյալ թվերը. 2025-ին վարժական հավաքներին ներգրավվել է 16 000 պահեստազորային, իսկ 2026-ին նախատեսվում է ներգրավել 20 000։
Սա նշանակում է՝ հաջորդ տարի պլանավորվող ներգրավումը ավելանալու է 4 000-ով (մոտ +25%)՝ 2025-ի ցուցանիշի համեմատ։
Այսինքն՝ նախընտրական գովազդի շրջանակում ժամկետային զինծառայության ժամկետը կրճատվեց կես տարով, բայց մյուս բոլոր ՀՀ քաղաքացիները՝ ավելի մեծ թվով, վարժական հավաքներին ստիպված կլինեն մասնակցել:
Մասնագետներն այս կրճատումը համարում են բանակի քանդման հերթական քայլ»։









