Foto

24 ժամվա ընթացքում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է երկու պաղեստինցի

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է երկու պաղեստինցի, իսկ վեցը՝ վիրավորվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, այս մասին հայտնել է Գազայի առողջապահական գերատեսչությունը։

Աղբյուրի տվյալներով՝ ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո զոհվել է առնվազն 393 պաղեստինցի, վիրավորվել՝ 1074-ը։

Նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում պատերազմի զոհերի ընդհանուր թիվը հասել է 70 հազար 667-ի, վիրավորներինը՝ 171 հազար 151-ի։