Հայաստանում շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կսահմանվի 18-ամսյա ժամկետով. Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը։
Նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 4 պատգամավոր, ձեռնպահ՝ 20 պատգամավոր։
Որոշումը կտարածվի 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։
2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու մասին կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ձմեռային զորակոչի շրջանակներում ԶՈւ-ի համալրման բուն գործընթացը սկսել 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամյսա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։
Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա։









