Գյումրիում ծնողներին սպանելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի (սպանությունը) (2 դրվագ) և 334-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) հատկանիշներով: Անձը ձերբակալվել է:
Այս մասին 24 News-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 16-ին, սպանություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում դիեր կան:
Ահազանգով դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները։ Պարզվել է, որ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը և մորը՝ 64-ամյա Սայադ Ա․-ին և 63-ամյա Նազելի Ա․-ին, որի արդյունքում նրանք մահացել են։
Տղամարդը ձերբակալվել է, փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Հասմիկ Սարգսյան









