Foto

Դոնալդ Թրամփի որդին նշանադրվել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին նշանադրվել է մոդել Բետինա Անդերսոնի հետ։ Թրամփը նշանադրության մասին հայտարարել է Սպիտակ տանը կազմակերպված Սուրբ Ծննդյան ընդունելության ժամանակ՝ զույգին հրավիրելով բարձրախոսի մոտ:

Page Six-ի տվյալներով՝ ամերիկացի նախագահի 47-ամյա որդին և 38-ամյա մոդելը սկսել են հանդիպել 2024 թվականին։ Նախկինում նա հարաբերությունների մեջ էր Fox News-ի նախկին հաղորդավարուհի Քիմբերլի Գիլֆոյլի հետ։ Դոնալդ Թրամփ կրտսերը նախկինում ամուսնացած էրՎանեսա Հեյդոնի հետ։ Նրանք ամուսնալուծվել են 12 տարվա ամուսնությունից հետո՝ 2018 թվականին։ Զույգն ունի հինգ երեխա։