Foto

Անդրեասյանին են ներկայացվել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման որակի հետ կապված հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին հետևելու նպատակով:

Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են աշխատանքների ընթացքը, քննարկվել են որակի և ժամկետների պահպանման հետ կապված մի շարք հարցեր: