Կամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը՝ երկու երկրների միջև հակամարտության ֆոնին, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Կամբոջայի Ներքին գործերի նախարարությանը։ Այս մասին հայտնումէ ՌԻԱ Նովոստին։
«Կամբոջան դադարեցրել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը», - ասվում է հայտարարության մեջ։
Թաիլանդական «Խաոսոտ» թերթը շաբաթ առավոտյան հաղորդել է, որ Թաիլանդի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել կամբոջական կողմում՝ ոչնչացնելով կամուրջ և սահմանի երկայնքով ենթադրյալ կառույցներ։
Անցյալ շաբաթավերջին Թաիլանդի և Կամբոջայի սահմանային գոտիներում մարտերը սրվել էին։ Երկու կողմերը միմյանց մեղադրել են հրադադարի խախտման մեջ, իսկ թաիլանդական կողմը օդային հարված հասցրեց ռազմական օբյեկտներին։
Վերջին հաղորդագրությունների համաձայն՝ սահմանային բախումների ժամանակ Թաիլանդը կորցրել է երեք քաղաքացիական անձ և ինը զինծառայող, ավելի քան 120-ը վիրավորվել են։ Կամբոջայի իշխանությունները հայտնել են 11 քաղաքացիական անձի մահվան, այդ թվում՝ մեկ նորածնի, և 74 վիրավորի մասին։ Մարտերի պատճառով Թաիլանդի սահմանային նահանգների մոտ 400,000 բնակիչ տարհանվել է, մինչդեռ Կամբոջայում ավելի քան 300,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։









