Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորնը հաստատել է երկրի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը լուծարելու մասին հրամանագիրը, հաղորդել է ТАСС-ը։
«Հաշվի առնելով, որ երկիրը գտնվում է փոքրամասնության կառավարության վերահսկողության տակ, և երկրի ներսում առկա բազմաթիվ քաղաքական խնդիրների պատճառով այն չի կարող շարունակաբար, արդյունավետ և կայուն կառավարել պետությունը՝ առավել հարմար լուծումը Ներկայացուցիչների պալատի լուծարումն ու նոր համընդհանուր ընտրությունների անցկացումն է: Սա քաղաքական որոշումների կայացման լիազորությունները հնարավորինս արագ կվերադարձնի ժողովրդին», - ասվում է թագավորության կառավարական թերթի կողմից հրապարակված հրամանագրում:
Աղբյուրը՝ Tert.am









