Foto

Հայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Քենիային

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Քենիային՝ Անկախության տոնի կապակցությամբ։

Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ։

«Սրտանց շնորհավորում եմ Քենիային՝ Ջամհուրիի օրվա կապակցությամբ։ Հայաստանը գնահատում է Քենիայի հետ ջերմ հարաբերություններն ու ակնկալում շարունակական համագործակցություն և ավելի ամուր գործընկերություն»,-ասված է ԱԳՆ-ի գրառման մեջ։

Ջամհուրիի օրը կամ Քենիայի Անկախության օրը երկրում նշվում է ամեն տարի դեկտեմբերի 12-ին։ Ջամհուրին սուահիլի լեզվով նշանակում է «հանրապետություն»։ Տոնը պաշտոնապես նշվում է՝ սկսած Քենիայի անկախության հռչակումից՝ 1963 թվականի դեկտեմբերի 12-ից՝ նույն թվականի հունիսի 1-ին Միացյալ Թագավորությունից ներքին ինքնավարություն ձեռք բերելուց վեց ամիս և տասնմեկ օր անց։