Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրել է.
«Առաջին քրիստոնյա ազգի կիրակնօրյա լրահոսը
Յուրաքանչյուր բանական, հավատավոր մարդու խենթության հասցնող։
1․ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում ժամերգություն չի կայացել, և ժամերգություն կանչող զանգերը 200 տարվա ընթացքում առաջին անգամ չեն հնչել.
2․ Երեկոյան իրավապահները կնքել են Յոթ Վերք եկեղեցու դռները.
3․ Յոթ Վերք եկեղեցում մոմ չկա, մոմավաճառներն էլ են բոյկոտում բեմականացված «պատարագը».
4․ Երևանից ժամանած ուժայինները շրջափակել են Յոթ Վերք եկեղեցին.
5․ Յոթ Վերք եկեղեցում պատարագ անցկացնելու է այլ թեմի հոգևորական։
Հայերենում կա առանձին բառ, որը բնորոշում է, թե ինչ է կատարվում այսօր Յոթ Վերք եկեղեցու նկատմամբ՝ ասպատակում, իսկ քրեական իրավունքի մեջ կա եզրույթ, որը բնորոշում է իրավիճակը՝ ինքնիրավչություն։
Աստված պահապան բոլորիս»։









