Foto

Նիկոլ Փաշինյանը փողոց կամ ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի, նա չունի հնարավորություն՝ գնալ Վեհարան գրոհելու․ Քոչարյան

Նիկոլ Փաշինյանը փողոց կամ ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի, դա չի նշանակում, որ ձայն չունի, լատենտային, ձայներ ունի, ինչ-որ մի տոկոս մարդիկ կգնան, կքվեարկեն իր օգտին, բայց իր կոչով դուրս գալ փողոց, գնալ Վեհարան գրոհել, չունի այդ հնարավորությունը։ Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 
«Եթե ունենար, ապա այս ԿԳԲ-ի մեթոդներով չէր սկսի աշխատել եկեղեցու հետ։ Այդ համարձակությունը չունեցավ՝ հասկանալով, որ սա ավելի պրոբլեմային է և փորձեց աշխատել ճիշտ այնպես, ինչպես աշխատում էր ժամանակին հենց ԿԳԲ-ն՝ կոմպրոմատներով, մարդկանց գտնելով, որոնց կարելի է այսպես պատին դեմ տալ և ասել՝ սա դու պիտի անես։


Վերջին զարգացումների մեջ փորձենք նաև լավ բան տեսնել։ Ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը, որ ինքը անկեղծ հավատացյալ է, պայքարում է Հայ առաքյալական եկեղեցու մաքրության համար, և ինքը դա անում է որպես պարզ քաղաքացի, հավատացյալ։ Հիմա եթե դու դա անում ես այն մարդկանց միջոցով, որոնք նաև եկեղեցական շրջանակներում ամենից վարկաբեկվածն են, դա՞ է քո պայքարի ձևը եկեղեցու մաքրության համար»,–ասաց նա՝ հավելելով, որ ինքը ցույց տվեց, որ դա ոչ թե պայքար է կոնկրետ մարդկանց դեմ, այլ՝ պայքար է Հայ առաքելական եկեղեցու դեմ։