Foto

Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին հասկանալիորեն մեծ աղմուկ բարձրացրեց տեսանյութը, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի և նվաստացման ենթարկում մեկ այլ տղայի։ Տեսանյութը տարածած օգտատերը նշել էր, որ բռնության ենթարկողները Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներ են, իսկ ծեծի ենթարկվողը՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանող:

Ուշագրավ էր, սակայն, որ այդ ամբողջ պատմության մեջ, ընդհանուր զայրույթի ու դատապարտման մթնոլորտում ինչ-որ պահից թեման շեղվեց դեպի մասնակիցներից մեկը, ավելի ստույգ՝ նրա հայրը, որը պաշտոնյա է, ավելի ստույգ՝ քրեակատարողական հիմնարկներից մեկի պետի տեղակալը: Արդյունքում հանրության զայրույթը հիմնականում ուղղվեց հենց նրանց՝ հոր և որդու ուղղությամբ: Այնինչ, նույնիսկ տեսանյութերից է երևում, որ տղաներից մեկը ոչ թե մասնակցում է ծեծին, այլ բաժանողի դերում է: Մեր տեղեկություններով, հեցն այդ միակ բաժանողն էլ նշյալ պաշտոնյայի՝ Ռուբեն Գասպարյանի որդին է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ»  թերթի՝ 04 12․ 25 թ