Foto

Դիլիջանի թունելը մասնակի հոսանքազրկվելու է

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ից մինչև 13։00, Դիլիջանի կողմից պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված՝ Դիլիջանի թունելը մասնակի հոսանքազրկվելու է։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

Վարորդներին հորդորվում է տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։