Foto

Էրդողանը և Մակրոնը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Անկարայից հայտնում են, որ զրույցը տեղի է ունեցել Փարիզի նախաձեռնությամբ:
Ռեջեփ Էրդողանը և Էմանուել Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին: