Foto

ՖԻՖԱ-ն հրապարակել է ԱԱ-2026-ի վիճակահանության վերջնական զամբյուղները

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) մամուլի ծառայությունը ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության վիճակահանության վերջնական զամբյուղները։ Վիճակահանության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին։

Աշխարհի առաջնության խմբերը կձևավորվեն չորս զամբյուղներում բաշխված հավաքականներից.

Զամբյուղ 1. Կանադա, Մեքսիկա, ԱՄՆ, Իսպանիա, Արգենտինա, Ֆրանսիա, Անգլիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Նիդերլանդներ, Բելգիա, Գերմանիա։

Զամբյուղ 2. Խորվաթիա, Մարոկկո, Կոլումբիա, Ուրուգվայ, Շվեյցարիա, Ճապոնիա, Սենեգալ, Իրան, Հարավային Կորեա, Էկվադոր, Ավստրիա, Ավստրալիա։

Զամբյուղ 3. Նորվեգիա, Պանամա, Եգիպտոս, Ալժիր, Շոտլանդիա, Պարագվայ, Թունիս, Կոտ դ’Իվուար, Ուզբեկստան, Կատար, Սաուդյան Արաբիա, ՀԱՀ։

Զամբյուղ 4. Հորդանան, Կաբո Վերդե, Գանա, Կյուրասաո, Հայիթի, Նոր Զելանդիա, ինչպես նաև փլեյ-օֆֆ փուլի հաղթողները.

  • Եվրոպական փլեյ-օֆֆ (Ուղի A). Իտալիա/Հյուսիսային Իռլանդիա/Ուելս/Բոսնիա
  • Եվրոպական փլեյ-օֆֆ (Ուղի B). Ուկրաինա/Շվեդիա/Լեհաստան/Ալբանիա
  • Եվրոպական փլեյ-օֆֆ (Ուղի C). Թուրքիա/Ռումինիա/Սլովակիա/Կոսովո
  • Եվրոպական փլեյ-օֆֆ (Ուղի D). Դանիա/Հյուսիսային Մակեդոնիա/Չեխիա/Իռլանդիա
  • Միջմայրցամաքային փլեյ-օֆֆ (Ուղի 1). Նոր Կալեդոնիա/Յամայկա/Կոնգոյի ԴՀ
  • Միջմայրցամաքային փլեյ-օֆֆ (Ուղի 2). Բոլիվիա/Սուրինամ/Իրաք