Foto

Երևանում բախվել են «Volkswagen»-ը, «Toyota»-ն, «Mercedes»-ը և «Lada»-ն. կան տուժածներ

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:15-ի սահմաններում Սարալանջի փողոցի սկզբնամասում բախվել են «Volkswagen», «Toyota», «Mercedes» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Վթարի հետևանքով «Toyota»-ի ուղևորը  տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ «Volkswagen»-ի ուղևորն ու «Mercedes»-ի վարորդը՝ Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: