Foto

Իրանի ցամաքային զորքերը նոր հրամանատար ունի

Իրանի ցամաքային զորքերը նոր հրամանատար ունի։ Այս մասին հայտնում է Mehr-ը։

Նշվում է, որ Իրանի ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակվել Ալի Ջահանշահին։ Այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր գեներալ-մայոր Կիյումարս Խեյդարին։

Իր խոսքում Ջահանշահին նշել է, որ բանակը ձգտելու է բարելավել իր շարժունակությունը, արդյունավետությունը և սարքավորումները՝ ժամանակակից սպառնալիքներին արձագանքելու համար՝ օգտագործելով առկա փորձը և նորագույն տեխնոլոգիաները։

Աղբյուրը՝ 24news.am