Foto

Նորայր Հակոբյանը երդմամբ ստանձնեց Մասիսի համայնքապետի պաշտոնը

Այսօր Մասիս համայնքի ավագանու արտահերթ նիստի ժամանակ տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ Նորայր Հակոբյանի երդմնակալության արարողությունը։

«Ստանձնելով ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ, համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել՝ ի բարօրություն նրա բնակիչների։ Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, իմ ուժերի ներածին չափով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»,-երդման իր խոսքում ասաց Հակոբյանը։

Երդումից հետո Հակոբյանը ստանձնեց համայնքապետի լիազորությունները։