Foto

Ճապոնիայում խոշոր հրդեհը 170 շենք է այրել

Ճապոնիայի Օիտա ափամերձ քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով ավելի քան 170 շենք է այրվել։ Կրակը մոլեգնել է ամբողջ գիշեր և դեռ ամբողջությամբ մարված չէ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հրշեջ ծառայության հաղորդագրությունը; 

Այրվող թաղամասից շուրջ 175 բնակիչ է տարհանվել։ 1 մարդ դեռ անհետ կորած է։

Կրակը գետնին է հավասարեցրել բազմաթիվ տներ։ Ըստ տեղի լրատվամիջոցների՝ հրդեհը տարածվել է նաև մոտակա անտառապատ լանջերում:  

Հրդեհի բռնկման պատճառը հետաքննվում է։