Նուբարաշենի աղբավայրում քաղաքացու դի է հայտնաբերվել: 24News-ի հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ից հայտնեցին, որ 09:45-ին «Աղբավայր» Նուբարաշենի տնօրենից հաղորդում է ստացվել, որ աշխատողները նկատել են սարից իջնող տղամարդու, որը ընկել է և հնարավոր է՝ մահացել է։
Մեկնած շտապօգնության խումբը արձանագրել է դեռևս անհայտ անձի մահը։ Այս պահին ոստիկանության խմբերը տեղում են։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական։









