Foto

Արտակարգ դեպք ՝ Լոռու մարզում. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Մարց բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Մարց բնակավայրի ցուցանակին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել Մարց գետում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գետում հայտնված գլանատակառում (ցիստեռ) եղել է 20 տոննա հեղուկ գազ։