14/13 ընտրատեղամասում «Թաթոյան» հիմնադրամի դիտորդներն արձանագրել են, որ ընտրողի հասցեում գրանցված է մահացած անձ, իսկ մեկ այլ դեպքում՝ ընտրողի հասցեում գրանցված է անծանոթ ընտրող։
Հիմնադրամից հայտնում են, որ խախտումներն արձանագրվել են գրանցամատյանում։
«Արձանագրվել են նաև, որ
14/1 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։
14/07 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։
14/07 Սարքի արտահանած կտրոնի թիվը և մատյանի թիվը չեն համապատասխանում, այնուամենայնիվ թույլատրվեց ընտրել
14/13 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։ Ըստ հանձնաժողովի անդամի բացատրության՝ առանձին չեն հաշվել յուրաքանչյուր խմբաքանակը։
14/13 Սարքը չի ճանաչել անձը հաստատող փաստաթուղթը, երկու անձի մասով տվյալները վերաբերել են մահացած, ընտրողի հասցեում գրանցված այլ անձանց»,-ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։









